fbpx
Սպորտ

Մբապեն ու Մեսսին կարող են բաց թողնել ՉԼ-ի առաջիկա խաղը

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակներում նոյեմբերի 3-ին միմյանց հետ կմրցեն ՊՍԺ-ն ու «ՌԲ Լայպցիգը»։

Այդ խաղում հնարավոր է դաշտ դուրս չգան Կիլիան Մբապեն ու Լիոնել Մեսսին։

Այս մասին հայտնում է ESPN-ը։

Նման կասկած է առաջացել, քանի որ ֆուտբոլիստները չեն մասնակցել ՊՍԺ-ի վերջին մարզմանը։ Ըստ աղբյուրի՝ Մբապեն քիթ-ականջ-կոկորդ հատվածում խնդիր ունի, բայց Մեսսիի բացակայության պատճառը հայտնի չէ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ