Ինչու՞ էր ՄաքԷվոյը հավաքել բոլոր հայտնիների ստորագրությունները իր վերնաշապիկի վրա «Օսկարի» ընթացքում

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Ինչու՞ էր ՄաքԷվոյը հավաքել բոլոր հայտնիների ստորագրությունները իր վերնաշապիկի վրա «Օսկարի» ընթացքում

Ջեյմս ՄաքԷվոյը «Օսկար մրցանակաբաշխության» կարմիր գորգին հայտնվել էր դասական կոստյումով, սպիտակ վերնաշապիկով և մուգ գույնի փողկապով: Սակայն մրցանակաբաշխությանը հաջորդող խնջույքին նա ժամանաեց ամբողջովին կերպարանափոխված:

Նա հանեց իր պիջակը՝ ցույց տալով վերնաշապիկը, որն ամբողջովին պատված էր հանրաճանաչ մարդկանց ստորագրություններով: Ջեյմսն իր ինստագրամյան էջում հրապարակել էր ստորագրված վերնաշապիկով մի նկար և նշել, որ դեռ շատերը «կփչացնեն» իր վերնաշապիկն իրենց ստորգարություններով, քանի որ երեկոն դեռ շարունակվում է:

ՄաքԷվոյը նաև խոստովանել է, որ ստորագրություններ հավաքելու գաղափարը ինքնաբուխ է եղել, – «հատակից մի մարկեր գտնելով՝ ես սկսեցի խնդրել իմ բոլոր ընկերներին ստորագրել վերնաշապիկիս վրա: Ես չգիտեմ, թե ինչու այդպես արեցի, բայց, ամեն դեպքում, արեցի»:

Բայց այս վերնաշապիկը հսկայական գումար հավաքելու միջոց կարող է դառնալ: «Այս վերնաշապիկի վրա բազմաթիվ տաղանդավոր մարդիկ են ստորագրել, և մենք հավանաբար կփորձենք վաճառել այն և գումարը տրամադրել բարեգործության: Չգիտեմ, թե ինչպես ենք դա անելու, բայց մենք կգտնենք մի մեխանիզմ և կպարզենք, թե ինչպես կարող ենք գումար հավաքել սրանից և կանենք դա, – ասել է ՄաքԷվոյը»:

Աղբյուրը՝ Euronews

Թարգմանությունը՝ Azat TV

 

Հրապարակող՝

Ամենաթարմ