fbpx
Աշխարհ

Ինդոնեզիայում ջրահարսների արձանների մերկությունը քողարկել են կտորով

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի Ancol Dreamland այգում երկու ջրահարս պատկերող արձանների կուրծքը ոսկեգույն կտորով փակել են: Մերկ արձաններն արդեն մի քանի տարի է, ինչ այդ այգում են և միայն վերջերս են որոշել արձանների մերկությունը քողարկել: Այս մասին հայտնել է The Japan Times-ը:

Լրագրողները նկատել են, որ սկզբնական շրջանում ոսկեգույն կտորով քողարկել են արձանների մերկությունը, իսկ բոլորովին վերջերս արձանները տեղափոխել են այգու ոչ բանուկ հատված, որտեղ քիչ են զբոսնում մարդիկ: Ancol Dreamland այգուց հաղորդել են, որ այգու այցելուներն ամեն օր պոկել են արձանները ծածկող կտորները:

Այգու մամուլի ծառայությունից հայտնել են` ջրահարսերի արձանների կուրծքը կտորով ծածկելը չունի կրոնական բնույթ ու հասարակական ճնշման հետևանքով չեն դիմել այդ քայլին, այլ այգին ցանկանում են դարձնել ընտանեկան անկյուն:

«Մենք արևելյան մարդիկ ենք, կրում ենք արևելյան մշակույթը: Սա ընկալման խնդիր է»,- ասել է այգու մամուլի խոսնակ Ռիկա Լեստարին:

Ինդոնեզիան աշխարհի խիտ բնակեցված մուսուլմանական երկրներից մեկն է:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ