Ինդոնեզիայում մարդատար գնացքը դուրս է եկել գծերից. կան տուժածներ

Ինդոնեզիայում մարդատար գնացքը դուրս է եկել գծերից: Այս մասին հաղորդում են ինդոնեզական լրատվամիջոցները:

Նշվում է, որ վթարի հետևանքով տուժել է մի քանի տասնյակ մարդ: Ոստիկանության պետի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ գնացքը հասել է Կեբոն-Պեդես կայարան:

Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ էլեկտրասյան լարերը պոկվել են և ընկել գնացքի վրա: Միջադեպի հանգամանքները պարզվում են:

Ամենաթարմ