fbpx
Աշխարհ

Ինդոնեզիայի երկու կղզի ամբողջովին ջրի տակ է անցել. գլոբալ տաքաման հետևանքները

Ինդոնեզիայի Հարավային Սումատրա նահանգում գլոբալ տաքացման հետևանքով երկու անմարդաբնակ կղզի ամբոջովին ջրի տակ է անցել։ Այս մասին հաղորդում է The Straits Times-ը:

Բետետ կղզին եղել է Բերբակ-Սեմբիլանգ ազգային պարկի մի մասը: Բետետ և Գունդուլ կղզիները, որոնք տեխնիկապես գտնվում են Բանյուասինի ռեգենտության տակ, անցել են ջրի տակ և այժմ գտնվում են ծովի մակարդակից 1-3 մետր ցածրության վրա:

Այժմ կա այս նահանգի մաս կազմող ևս չորս կղզու վերացման վտանգ: Բուրունգ կղզին այժմ գտնվում է զրոյական մակարդակի վրա: Կալոնգ և Սալահ Նամո կղզիները գտնվում են ջրի մակերևույթից մոտավորապես երկու մետր, իսկ Կրամատ կղզին` 3 մետր բարձրության վրա:

Հարկ է նշել, որ Սալահ Նամոն դեռևս բնակեցված է, չնայած որ 1990-ական թվականներից տեղացիները սկսել են աստիճանաբար լքել այն` այդ թվում նաև ջրի մակարդակի բարձրացման հետևանքով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ