«Արսենալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը խոսել է «Ռեալում» խաղի մասին.
«Ռեալի» մոտ ամեն ինչ լավ է: Գիտեմ, որ այնտեղ մի քանի՝ վնասվածք ստացած ֆուտբոլիստ կան: Ես հիմա «Արսենալում» եմ, ինձ այստեղ շատ լավ եմ զգում: Ակնհայտ է, որ ես ցանկանում էի հեռանալ «Ռեալից» և արդյունքում հաջողությամբ հեռացա ակումբից:
Հիմա գտնվում եմ այնտեղ, որտեղ ցանկանում եմ լինել, և ես շատ երջանիկ եմ: Իմ նպատակն այն է, որ դուրս գամ դաշտ, խաղամ ու հաճույք ստանամ ֆուտբոլից: Նախորդ երկու տարիների ընթացքում ինձ մոտ այդ զգացողությունը չկար»,- ասել է Սեբալյոսը:
23-ամյա իսպանացի ֆուտբոլիստին «Արսենալը» վարձակալել է «Ռեալից» մինչև մրցաշրջանի ավարտը: