fbpx
Հասարակություն

«Ինձ համար վախենալու չեն եղել բացասական խոսքերը». Աննա Հակոբյան

«Անձնական օրինակով կարող եմ ասել: Երբ ես լրագրող եմ եղել 10 տարի, հետո՝ գլխավոր խմբագիր, գրել եմ նյութեր, լուրեր, ռեպորտաժներ, առավել եւս խմբագրականներ, որոնք լուրջ քննադատություններ են պարունակել, միշտ վախեցել եմ նրանից, որ չգրեմ մի բան, որը կկարդան Բաղրամյան 26-ի կաբինետներում, միջանցքներում կամ այն մարդիկ, ովքեր ներգրավված են այն ամենի մեջ, ինչի մասին ես գրում եմ, կկարդան եւ կծիծաղեն ինձ վրա: Դա եղել է իմ վախը լրագրողական գործունեության ողջ ընթացքում»,-ասաց Հակոբյանը՝ ի պատասխան ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի այն հարցի, թե դուք ձեր ամուսնու մոտ երբեւէ որեւէ մեկի համար բարեխոսել եք: Աննա Հակոբյանն ասաց՝ ոչ, ապա շարունակեց.

«Եթե ես քննադատելիս եմ եղել եւ ինչ-որ քննադատական պնդում եմ արել, գոնե իմ խղճի առաջ եւ գիտակցության մեջ մինչեւ վերջին կաթիլը ճշտած եմ եղել այն հիմքերը, որոնք թույլ են տալիս իշխանության հասցեին քննադատական որեւէ խոսք ասել: Ինձ համար վախենալու չեն եղել բացասական խոսքերը, հնարավոր հայհոյանքները թերթի հասցեին, բայց միշտ մտածել եմ, որ իմ որեւէ բառ հիմք չտա, որ որեւէ մեկը՝ պետության ղեկավարը, թե նրա քարտուղարուհին ծիծաղի իմ գրածի վրա»:

Աղբյուր՝ http://galatv.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ