Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացված 23 հիվանդից 15-ը այսօր դուրս է գրվել

Ամենադիտվածներ

elon-musk-1100×733

Հունիսի 26-ին ՀՀ Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում» հոսպիտալացված 23 հիվանդից 15-ը (11 երեխա և 4 մեծահասակ) այսօր դուրս է գրվել:

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․

«Մնացած 8 հիվանդի բուժումը շարունակվում է, նրանց վիճակը գնահատվում է թեթև՝ դրական դինամիկայով:

Նախորդ օրը երեկոյան չհոսպիտալացվածները վերադարձել են Տավուշի մարզ, որտեղ նրանց նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն: Երեխաներից մեկն ունեցել է սրտխառնոց և փսխում, որի պատճառով հոսպիտալացվել է «Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում», նրա վիճակը գնահատվել է միջին ծանրության: Վերցված նմուշների լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են»։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ