Ֆուտբոլի Ճապոնիայի սուպերգավաթի խաղարկության եզրափակչում միմյանց դեմ մրցել են Անդրես Ինիեստայի «Վիսել Կոբեն» ու «Յոկոհամա Մարինոսը»:
Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով հաղթել է «Վիսել Կոբեն»:
Անդրես Ինիեստան մասնակցել է ամբողջ հանդիպմանը և նվաճել կարիերայի 37-րդ տիտղոսը: Ինիեստան 4 անգամ հաղթել է ՉԼ-ի գավաթի խաղարկությունում, 9 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 6 անգամ՝ գավաթակիր, 7 անգամ՝ սուպերգավաթակիր: Ինիեստան նաև աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է: