fbpx
Ժամանց

20-ամյա հնդիկ դերասանուհի Թունիշա Շարման ինքնասպան է եղել նկարահանման հրապարակում

Հնդիկ դերասանուհի Թունիշա Շարմային մահացած են գտել իր հանդերձարանում՝ «Ալի Բաբա. մարտիկի լեգենդը» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Այս մասին հայտնում է India Today-ը։

20-ամյա դերասանուհին ինքնասպան է եղել։ Այն բանից հետո, երբ ականատեսները հայտնաբերել են աղջկան, նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել աստղին։

Շարմայի հետ սերիալի արտադրությանը մասնակցել է նաեւ նրա սիրելին՝ Շիզան Մոհամմեդ Կխանը։ Դերասանուհու գործընկերները պատմել են, որ նրա մոտ տարօրինակ պահվածք չեն նկատել, սոցիալական ցանցերում աղջիկը կադրեր է հրապարակել նկարահանումներից ու երկրպագուներին հորդորել հետեւել նախագծի շարունակությանը։

Ոստիկանությունը պարզում է մահվան հանգամանքները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ