Ղարաբաղյան երկրորդ պատերազմի վետերան Էլվին Ջաֆարովը՝ «Մաուգլի» մականունով, ինքնահրկիզվել է Սաբիրաբադի շրջանի գործադիր իշխանության շենքի առջև։
Այս մասին հայտնում է Талышский вестник ալիքը։
«Այս մասին տեղեկացրել է մարզիկ Էլնուր Ջաֆարովը, որը Էլվիր Ջաֆարովի եղբայրն է։ Նա նաեւ նշել է, որ իր եղբոր հանդեպ գործադիր իշխանության մարմիններում անարդարություն է կատարվել»,- փոխանցել է աղբյուրը։