The Sun-ի հաղորդմամբ՝ «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»:
Ակումբը պատրաստ է 84 միլիոն ֆունտ վճարել 23-ամյա ֆուտբոլիստի համար։
Մինչ այս հայտնի էր, որ «Բարսելոնան» ևս հետաքրքրված է հարձակվողով։
Անցած մրցաշրջանի ընթացքում արգենտինացին Ինտերի կազմում մասնակցել է 49 հանդիպման և դարձել 21 գոլի հեղինակ: