fbpx
Սպորտ

Ինտերն ու Յուվենտուսը ցանկանում են ձեռք բերել Նապոլիի հարձակվողին

«Ինտերը» և «Յուվենտուսը» հետաքրքրված են Ջակոմո Ռասպադորիի ծառայություններով։

Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, «Նապոլին» 24-ամյա հարձակվողի համար պահանջում է 35 մլն եվրո։

Վերջին շրջանում ֆուտբոլիստը քիչ խաղաժամանակ է ստանում նեապոլյան ակումբում։

Այս պահին կոնկրետ առաջարկներ չեն արվել։ Բացի այդ, նեապոլիտանական ակումբում Ռասպադորիին փոխարինելու հավանական թեկնածուների մասին խոսք չկա։

Նշվում է, որ «Նապոլիից» կարող են հեռանալ նաև Վիկտոր Օսիմհենն ու Ջովանի Սիմեոնեն։

Ռասպադորիի գործող պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը:

Այս մրցաշրջանում իտալացի հարձակվողը Ա Սերիայում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ