«Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելան սեպտեմբերի 2-ին բարեհաջող վիրահատվել է Միլանի արվարձանում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
27-ամյա ֆուտբոլիստը վիրահատվել է սինուսիտի պատճառով։ Նշվում է, որ ֆուտբոլիստին մի քանի օր հանգիստ կպահանջվի հաջորդ շաբաթ թիմի հետ մարզումները վերսկսելուց առաջ:
Նոր մրցաշրջանում Բարելան մասնակցել է Ա Սերիայի նոր մրցաշրջանի՝ մինչ այս կայացած բոլոր երեք հանդիպումներին՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։