«Չելսին» ձեռք է բերել «Ինտերի» կիսապաշտպան Չեզարե Կասադեյին։ Այս մասին գրում է sports.ru-ն։
Իտալիայի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստը տեղափոխվում է լոնդոնյան ակումբ 15 միլիոն եվրոյի և 5 միլիոն եվրոյի բոնուսների դիմաց:
19-ամյա իտալացին այսօր երեկոյան կժամանի բուժզննում անցնելու։
Կենտրոնական կիսապաշտպանը Ա Սերիայում ոչ մի հանդիպում չի անցկացրել։