fbpx
Սպորտ

Անհրաժեշտ է պատասխանատվություն վերցնել․ Ինտերի նախագահը քննադատել է Ա Սերիայի ղեկավարին

Չի կարելի ամբողջ օրը խաղալ խաղացանկի հետ: Այս մասին ասել է Միլանի «Ինտեր»-ի նախագահ Ստիվեն Չժանը՝ քննադատելով Ա Սերիայի ղեկավար Պաոլո դել Պինոյին։ Այս մասին հաղորդում է Sky Italia-ն:

Չժանին մասնավորապես անհանգստացրել է այն հանգամանքը, որ առաջնության խաղերը կորոնավիրուսի պատճառով հետաձգվում կամ չեղարկվում են:

«Ֆուտբոլիստների առողջությունը պետք է առաջնային դիրքում լինի ձեզ համար: Խաղերը անընդհատ հետաձգվում են: Այս իրավիճակում ինչպե՞ս կարելի է խոսել սպորտային արդար մրցակցության մասին:

Մարզիչները և ֆուտբոլիստները պետք է ամեն վայրկյան պատրաստ լինեն խաղադաշտ մտնելու: Սա նորմալ իրավիճակ չէ:

Անհրաժեշտ է պատասխանատվություն վերցնել և պաշտպանել ֆուտբոլիստների շահերը: Հասարակության առողջությունը առաջնային արժեք է»,- ասել է Չժանը:

Նշենք, որ Ա Սերիայի 26-րդ տուրի՝ «Յուվենտուս» – «Ինտեր» հանդիպումը հետաձգվել էր: Այն պետք է տեղի ունենար երեկ՝ մարտի 2-ին, սակայն Ա Սերիան որոշել է․ որ այն կկայան մարտի 9-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ