Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է «ինտերնացիոնալ լեգիոն» ստեղծելու մասին։
Այն կազմված է լինելու կամավորներից, որոնք աշխարհի տարբեր կետերից մեկնելու են Ուկրաինա ու կռվելու են ընդդեմ Ռուսաստանի։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Զելենսկին կոչ էր արել տարբեր երկրներից մարդկանց գալ ու կռվել Ռուսաստանի դեմ՝ Եվրոպայի ու աշխարհի անունից։