Ռուսական ռուբլու փոխարժեքն այսօր առավոտվանից բավական տատանումներ է տալիս։
Առավոտյան, երբ բացվեց Մոսկովյան բորսան, ռուբլու փոխարժեքը կտրուկ նվազեց մինչև 1 դոլարի դիմաց՝ 117,8 ռուբլիի, իսկ եվրոյի դիմաց՝ 132,9 ռուբլի։
Ավելի ուշ՝ Մոսկվայի ժամանակով 13:00-ի դրությամբ՝ 1 դոլարի փոխարժեքը կազմում էր 100 ռուբլի, իսկ 1 եվրոյինը՝ 111 ռուբլի։
Որոշ ժամանակ անց ռուբլու փոխարժեքը կրկին նվազեց։ Այժմ այն տարբեր ռուսական բանկերում տարբեր է ու հասնում է մինչև 10 ռուբլի տարբերության։