Միլանի «Ինտերը» պատրաստ է էժան գնով վաճառել Ալեքսիս Սանչեսին, քանի որ ֆուտբոլիստի աշխատավարձը շատ բարձր է։
Այս մասին գրում է CalcioMercato-ն։
Նշվում է, որ Սանչեսի հրաժարագինը 4 միլիոն եվրո է, բայց Իտալիայի չեմպիոնը պատրաստ է քննարկել նաև այդ գնից ցածր տարբերակները։
Նշենք, որ 33-ամյա չիլիացու պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս։ Նա «Ինտեր» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։
Transfermarkt-ի գնահատմամբ՝ հարձակվողի տրանսֆերային արժեքը 3,5 միլիոն եվրո է։