Միլանի «Ինտերը» խնդրանքով է հանդես եկել․ ակումբը խնդրել է հետաձգել Ա Սերիայի մեկնարկը մեկ շաբաթով։
Խնդիրն այն է, որ իտալական ակումբը 2019/2020 մրցաշրջանն ավարտել է վերջիններից, քանի որ հասել էր մինչև Եվրոպա Լիգայի եզրափակիչ դրա շրջանակներում կայացած խաղը եղել է օրերս։
Հիշեցնենք, որ Ա Սերիայի 2020/21 մրցաշրջանի մեկնարկը նախատեսված է սեպտեմբերի 19-ին։
Հետաձգելու խնդրանքով «Ինտերը» դիմել է Ա Սերիայի ղեկավարությանը։