fbpx
Սպորտ

Ինտերը հետաքրքրված է Նաչոյով, որը մոտ է Ռեալից հեռանալուն

«Ինտերը» ակտիվացրել է իր հետաքրքրությունը Մադրիդի «Ռեալի» 34-ամյա կենտրոնական պաշտպան Նաչո Ֆերնանդեսի նկատմամբ, որն, ըստ վերջին լուրերի, մադրիդյան թիմի ղեկավարությանը հայտնել է, որ կլքի ակումբն այս մրցաշրջանի վերջում, երբ նրա պայմանագրի ժամկետն ավարտվի։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Աղբյուրի համաձայն՝ «Ինտերի» համար հեշտ չի լինի Նաչոյի հետ պայմանագիր կնքելը, քանի որ պաշտպանը ցանկանում է դիտարկել կարիերան շարունակելու բոլոր տարբերակները, այդ թվում՝ Եվրոպայից հեռանալու հետ կապված:

Նաչոն «Ռեալի» սան է, որի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 355 հանդիպում, դարձել է 16 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Այս մրցաշրջանում կենտրոնական պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում, որոնցում գոլ չի խփել։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 4 միլիոն եվրո։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ