«Ինտերը» չի կարողանում համաձայնության գալ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերի շուրջ:
Անգլիական ակումբը բելգիացի հարձակվողի համար պահանջում է նվազագույնը 80 միլիոն եվրո: Սակայն «Ինտերը» իրեն չի կարող թույլ տալ ծախսել այդքան գումար բելգիացի ֆուտբոլիստի համար:
Իտալական ակումբի ղեկավարությունը արդեն որոշել է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիին, եթե Լուկակուի տրանսֆերը ձախողվի։
Ուրուգվայցու տրանսֆերը զգալիորեն էժան կարժենա իտալական ակումբի համար։

