«Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, ամենայն հավանականությամբ, այլ ակումբ կտեղափոխվի:
Corriere della sera-ն հաղորդում է, որ միլանյան ակումբի ղեկավարությունը վաճառքի է հանել Պերիշիչի տրանսֆերը: «Ինտերը» պատրաստ է հրաժարվել Պերիշիչի տրանսֆերից 40 միլիոն եվրոյի դիմաց:
աղորդվում է, որ եթե անգամ 29-ամյա խորվաթ ֆուտբոլիստը ձմռանը չհեռանա «Ինտերից», միլանյան ակումբը նրան կվաճառի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Պերիշիչի տրանսֆերը ձեռք բերելու համար այժմ պայքարում են «Աթլետիկոն» և «Մանչեսթեր Յունայթեդը», որը ֆուտբոլիստին գնելու փորձեր արել է նաև ամռանը: Ակումբները սկսել են տեղափոխության շուրջ բանակցությունները:
Հիշեցնենք, որ Իվան Պերիշիչը 2015 թվականից է հանդես գալիս «Ինտերում»: Իտալիայի ընթացիկ առաջնությունում Պերիշիչը մասնակցել է 18 հանդիպման, դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: