fbpx
Աշխարհ

ԻՊ-ն ամրախնդում է դիրքերը Մերձավոր Արևելքի կենտրոնում․ ՄԱԿ-ը ահազանգում է

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ամրապնդում է իր դիրքերը Մերձավոր Արևելքի կենտրոնական հատվածում և դրան զուգահեռ շարունակում է հարված իրագործելու շուրջ հնարավորություններ փնտրել տարածաշրջանի արևմտյան հատվածում։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ը՝ զեկույց ներկայացնելով Անվտանգության խորհրդին։

Զեկույցը հիմնված է հետախուզական տվյալների վրա: Նշվում է, որ ԻՊ ահաբեկիչներն օգտվում են Սիրիայում և Իրաքում անվտանգության ուժերի թույլ լինելուց և ծրագրում են բանտերից իրենց տասնյակ հազարավոր հետևորդների փախուստը:

Համաձայն զեկույցի՝ թեև խմբավորումը լուրջ նահանջներ է գրանցել, այնուամենայնիվ, շարունակում է հաստատակամ լինել, ունի լավ ֆինանսավորում և դեռևս լուրջ վտանգ է ներկայացնում թե՛ մերձավորարևելյան տարածաշրջանի, թե՛ ամբողջ աշխարհի համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ