Հուլիսի 2-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը հունիսի 30 հանդիպել է Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալ Հոմայուն Հայերիի հետ:
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․
«Քննարկվել են Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ գծի կառուցման ծրագրի իրականացման ընթացքը, երկու երկրների միջև էլեկտրական հոսանքի փոխադարձ մատակարարումների կազմակերպման խնդիրները:
- Դավիթ Սահակյանը ընդունել է Իրանի՝ տեխնոլոգիաների հարցերով փոխնախագահի պատվիրակությանը
- Ուսումնասիրվել է Իրանի հետ համատեղ «խելացի» քաղաքի ստեղծման հնարավորությունները
Զրույցի ընթացքում հստակեցվել են առաջիկա ամիսների ընթացքում կողմերի պատվիրակությունների փոխայցելությունների ժամկետները»։