Իրանական հրթիռակիր արբանյակը պայթել է հենց արձակման պահին։
Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիսային Սեմնան նահանգում՝ Իմամ Խոմեյնիի անվան տիեզերակայանում։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անելով իրանցի և ամերիկացի պաշտոնյաներին։
Անհաջող արձակման մասին առաջինը գրել են ամերիկյան ԶԼՄ-ները՝ վերլուծելով Planet Labs Inc ընկերության արբանյակային լուսանկարները։
Նշվում է, որ սա ընթացիկ տարում Իրանում տիեզերական արձակումների փորձերի ժամանակ գրանցված արդեն երրորդ անհաջողությունն է։ Առաջին երկուսը տեղի են ունեցել հունվարին և փետրվարին։