fbpx
Աշխարհ

Իրանցի երկու դերասանուհիներ ձերբակալվել են հիջաբները հանելու համար

Իրանցի երկու հայտնի դերասանուհիներ ձերբակալվել են այն բանից հետո, երբ նրանք հրապարակայնորեն հանել են իրենց հիջաբները՝ ի նշան համերաշխության կառավարության կառավարումը քննադատող ցուցարարների հետ: Այս մասին հայտնում է The Independent-ը։

Հենգամե Ղազիանին և Քաթայուն Ռիահին ձերբակալվել են 22-ամյա Մահսա Ամինիի մահվան հետ կապված ցույցերին հրապարակայնորեն աջակցելուց հետո։

Աղջիկը ձերբակալվել է հիջաբը ոչ ճիշտ կրելու համար, իսկ ոստիկանության բաժնում ծեծի ենթարկվելուց երեք օր անց մահացել է։ Դրա պատճառով երկրում բողոքի ցույցեր սկսվեցին, իրանցիները սկսեցին զանգվածաբար կտրել իրենց մազերը և այրել հիջաբները:

Ձերբակալությունից կարճ ժամանակ առաջ Ղազիանին սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել, որում նա հանել է հիջաբը։ «Գուցե սա իմ վերջին գրառումն է»,- մակագրել է նկարիչը հրապարակման մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ