Իրանցի և ուկրաինացի պաշտոնյաները գաղտնի բանակցություններ են վարել

Ամենադիտվածներ

Իրանցի և ուկրաինացի պաշտոնյաները Օմանում զինվորականների միջոցով գաղտնի բանակցություններ են վարել։ Առայժմ կայացել է միայն մեկ հանդիպում, սակայն Amwaj.media պորտալի իրազեկ աղբյուրներին հայտնի է դարձել, որ Թեհրանն ու Կիևը բանակցային գործընթացում «ուժեղ և փոխադարձ շարժառիթներ ունեն առաջընթաց գրանցելու համար»։

Աղբյուրը հաստատել է, որ հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի նոյեմբերին։ Այնտեղ իրանական պատվիրակությունը ուկրաինացի պաշտոնյաներին ասաց, որ Մոսկվան անօդաչու թռչող սարքեր չի մատակարարում, ինչպես պնդում են որոշ ուկրաինացի և արևմտյան պաշտոնյաներ, այլ պարզապես օգտագործում է իրանական ճշգրիտ պատճենները:

Թեհրանում պորտալի բարձրաստիճան քաղաքական աղբյուրն իր հերթին հաստատել է, որ զինվորականները ներգրավված են Օմանի երկխոսությանը։

Ամենաթարմ