Իրանի արտգործնախարարը բանակցություններ է վարել Ֆրանսիայի արտգործնախարարի հետ

Ամենադիտվածներ

Ձորագետի վրա 2 ՀԷԿ կառուցելու ցանկություն հայտնած ընկերության 20%-ը Վազգեն Մանուկյանինն է․ Լևոն Գասլտյան

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի իր գործընկերների հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Իրանը չի հրաժարվի Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար Իսրայելին պատասխան հարված հասցնելու իր բացարձակ իրավունքից։

Ըտս իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Իրանի ԱԳՆ ղեկավարը Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարներ Ստեֆան Սեժուրնեի և Դեյվիդ Լեմիի հետ առանձին հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Թեհրանի նկատմամբ սիոնիստական ​​ռեժիմի հանցավոր և ահաբեկչական գործողությանն արձագանքելու Իրանի բացարձակ իրավունքը։

Արաքչին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդի սպանության համար սիոնիստական ​​օկուպացիոն ռեժիմի հանցավոր գործողությունները որակել է Իրանի անվտանգության և ինքնիշխանության աններելի խախտում՝ վերահաստատելով, որ Իրանն ագրեսորին պատժելու իրավունք ունի։

Ըստ Ֆրանսիայի ԱԳՆ-ի՝ Սեժուրնեն հիշեցրել է, որ Ֆրանսիայի գլխավոր առաջնահերթությունը Իրանում պատանդ պահվող ֆրանսիացի քաղաքացիների անհապաղ ազատումն է, ինչի մասին Ֆրանսիայի նախագահն արդեն խնդրել է իր իրանցի գործընկերոջը։

Ստեֆան Սեժուրնեն նաև խիստ մտահոգություն է հայտնել տարածաշրջանում աճող լարվածության կապակցությամբ։ Նա Աբբաս Արաղչիին կոչ է արել ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի հակամարտությունը չտարածվի ամբողջ տարածաշրջանում, որում ոչ ոք շահագրգռված չէ, այդ թվում նաև՝ Իրանը։

Ֆրանսիայի արտգործնախարարն Իրանին խնդրել է առավելագույն զսպվածության կոչ անել տարածաշրջանում Թեհարնի աջակցությունը վայելող և ապակայունացում առաջացնող բոլոր կողմերին:

Նա նշել է, որ տարածաշրջան կատարած իր վերջին այցի ժամանակ ազդանշան է ուղարկել բոլոր շահագրգիռ կողմերին՝ առաջարկելով գնալ լարվածության թուլացման ճանապարհով, մասնավորապես Իսրայելի և Լիբանանի միջև հարաբերություններում։

Ստեֆան Սեժուրնեն զգուշացրել է Իրանի ապակայունացնող գործությունները շարունակելու անթույլատրելիությունը:

Նա ընդգծել է Ֆրանսիայի հավատարմությունը վստահելի քաղաքական շրջանակին՝ տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար՝ պայմանով, որ Իրանը կատարի իր միջազգային պարտավորությունները:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();