fbpx
Աշխարհ

Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները դարձյալ երկարաձգվել են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձյալ երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցների մասին 40-ամյա վաղեմության հրամանի գործողության ժամկետը: Այս մասին նշվում է Կոնգրեսին ուղղված նրա նամակում, որը հրապարակվել է կառավարական փաստաթղթերի տվյալների բազայում։

«Իրանի հետ մեր հարաբերությունները մինչ այժմ չեն կարգավորվել»,-ասել է Թրամփը։

Նա երկարաձգել է նախկին նախագահ Ջիմի Քարտերի 12170 գործադիր հրամանագրի գործողության ժամկետը, որը ստորագրվել էր 1979 թվականին՝ այն բանից հետո, երբ Թեհրանում իրանցի ուսանողները գրավել էին ամերիկյան դեսպանությունը։ Հրամանագիրը ԱՄՆ իշխանություններին Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու, Իրանի հետ առևտուրը համակարգելու լայն հնարավորություններ է տալիս։ Մասնավորապես, այն արգելափակում է ԱՄՆ իրավասության մեջ գտնվող Իրանի ցանկացած պետական սեփականությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ