Իրանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև ազատ առևտրի գոտու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագրի ուղղությամբ աշխատանքները բարդացնում է այն հանգամանքը, որ դրա շուրջ բանակցությունների ժամանակ Իրանի դեմ պատժամիջոցները նոր փաթեթը դեռևս չկար, այսօր Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Հանձնաժողովի նախագահը նշեց, որ սա կարող է որոշակի փոփոխություններ բերել տնտեսվարող սուբյեկտների համար, քանի որ դա լրջորեն ազդում է իրանցի գործընկերների հետ առևտրի իրականացման տեխնոլոգիաների, գործարքների, ֆինանսական գործողությունների վրա։
«Մյուս կողմից, Իրանի դեմ պատժանմիջոցները ստեղծում են լրացուցիչ հնարավորություններ առաջին հերթին Հայաստանի համար, քանի որ Հայաստանը կարող է օգտվել իր աշխարհագրական դիրքից ու որոշակի գործիքակազմ առաջարկել, որը կարող է նպաստել Իրանի հետ առևտրաշրջանառության ավելացմանը», – ասաց Տիգրան Սարգսյանը