Իրանը մեծ սպառնալիք է Մերձավոր Արևելքի անվտանգությանն ու կայունությանը,հաըտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի իր ելույթում Պոմպեոն խոսել է Մերձավոր Արևելքի մարտահրավերների մասին:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը օրերս անդրադարձել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանի միջուկային ծրագիրը և գործողությունները Հորմուզի նեղուցում, Իրաքում, Լիբանանում, Սիրիայում և Եմենում որակել է որպես տարածաշրջանի անվտանգության եւ ապակայունացման սպառնալիք։ Պոմպեոն տեղեկացրել է, որ ԱՄՆ ու Լեհաստանը Վարշավյան գործընթացի համատեքստում ձևավորել են 7 աշխատանքային խմբեր, որոնք կզբաղվեն անվտանգության և այլ խնդիրներով:
Ռուսաստանը հրաժարվել է մասնակցել այս խաղաղ գործընթացին՝ այն որակելով միակողմանի ու ոչ դիվանագիտական:
Ռուսաստանի ներկայացուցիչը հայտարարել էր, որ ԱՄՆ պատժամիջոցները Իրանի դեմ խախտում են միջազգային իրավունքը և նպատակ ունեն տնտեսապես խորտակել այդ երկիրը: Հավելելով, որ ԱՄՆ ագրեսիվ կեցվածքն ու վիրավորանքները նպաստում են տարածաշրջանում անկայունության խորացմանը:
Գերմանիայի ներկայացուցիչն իր հերթին ընդգծել է, որ միակողմանի գործողությունները չեն նպաստում տարածաշրջանի կայունությանը և կոչ արել համակարգված միջազգային աշխատանք իրականացնել, միաժամանակ զգուշացնելով տարածաշրջանի առաջնոդներին՝ չմոռանալ մարդու իրավուքների մասին:
Անվտանգության խորհրդի մասնակից երկրների ներկայացուցիչները կոչ արեցին բոլոր կողմերին հարգել միջազգային պայմանագրերն ու ՄԱԿ-ի բանաձևերը՝ ընգդգծելով տնտեսական զարգացման անհրաժեշտությունը, հատկապես մի շարք խնդրահարույց շրջաններում: Կարևորվեցին նաև կրթության բարելավման ու երիտասարդների ու կանանց զբաղվածության հետ կապված ջանքերը: