fbpx
Աշխարհ

Իրանի նախագահը երկրի անկարգություններում մեղադրել է ԱՄՆ-ին ու Իսրայելին

ԱՄՆ-ն և Իսրայելն էին կազմակերպել անկարգությունները Իրանում, որպեսզի խարխլեին երկրի անվտանգությունը: Այս մասին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ հայտարարելով Թեհրանի հաղթանակի մասին։

«Անկարգությունների մասնակիցները կազմակերպված էին, ակցիաները պլանավորված էին, նրանք զինված էին ու գործում էին որոշակի պլանով, որոնք կազմել էին տարածաշրջանի ռեակցիոն ուժերը՝ սիոնիստներն ու ամերիկացիները»,-հայտարարել է Ռոհանին։ Այս մասին տեղեկացնում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը:

Նրա խոսքով՝ ծայր առած անկարգություններն իրենցից ներկայացնում էին երկրի անվտանգության խարխլման պլան, սակայն իրանցի ժողովուրդը կարողացավ հաղթել:

Իրանի մի շարք քաղաքներում վերջին օրերին տեղի էին ունենում բողոքներ իշխանությունների կողմից բենզինի գների կտրուկ բարձրացման պատճառով: Դրանցից մի քանիսը, հաղորդել են տեղական զանգվածային լրատվամիջոցները, կրում էին խաղաղ բնույթ, իսկ առանձին ակցիաներ վերաճեցին զինված անկարգությունների: Ըստ որում հաղորդվել է զոհերի մասին ինչպես անկարգությունների մասնակիցների, այնպես էլ ուժայինների շրջանում: Նոյեմբերի 19-ին մի շարք քաղաքներում տեղի են ունեցել անկարգությունների դեմ երթեր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ