fbpx
Աշխարհ

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբը հրապարակել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառների վերաբերյալ առաջին զեկույցը

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի կապի կենտրոնը հրապարակել է Հետաքննության բարձրագույն հանձնաժողովի առաջին զեկույցը ուղղաթիռի կործանման չափերի և պատճառների վերաբերյալ, երբ ուղղաթիռում եղել են երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և նրան ուղեկցող պատվիրակությունը, հայտնում է Tasnim գործակալությունը։

Զեկույցում նշվում է, որ վթարից մոտավորապես մեկուկես րոպե առաջ կործանված ուղղաթիռի օդաչուն կապվել է թռիչքային թիմի երկու այլ ուղղաթիռների հետ։

Հաղորդվում է նաև, որ բարձրություն հավաքելուց հետո ուղղաթիռը սկսել է այրվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ