Իրանի Սահմանադրության պահպանման խորհրդի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն անհեթեթ են, Թեհրանի նկատմամբ նրա քաղաքականությունը ձախողվել է, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։
«Այդ միջոցները ոչ այլ ինչ են, քան առավելագույն ճնշման ամերիկյան քաղաքականության ձախողումը և պարտությունը»,- ասել է Մուսավին: Նրա հայտարարությունը հրապարակված է Իրանի ԱԳ նախարարության Telegram ալիքում:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի պատժամիջոցներն 83 միլիոն իրանցիների դեմ, տնտեսական ահաբեկչությունը և ճնշումը նրանց վրա արդյունքներ չբերեցին, իսկ պատժամիջոցների ցուցակում Իրանի Սահանադրության պահպանման խորհրդից մի շարք անձանց ներառումը ծայրահեղ աստիճանի հուսահատության դրսևորումն է:
Նա նաև խորհուրդ է տվել Վաշինգտոնին հրաժարվել Իրանի նկատմամբ «պատժամիջոցների լեզվից» հօգուտ հարգալից վերաբերմունքի՝ սահմանափակիչ միջոցները որակելով «անհեթեթ» և «որևէ նշանակություն չունեցող»:
