Իրանից սպառնալիքներ են հնչել Իսրայելի հասցեին

Ամենադիտվածներ

Իրանից սպառնալիքներ են հնչել Իսրայելի հասցեին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ, եթե Իսրայելը «ագրեսիվ գործողություն» իրականացնի, ապա Իրանը կդիմի պատասխան գործողությունների։

Այս մասին Ռաիսին հայտարարել է ապրիլի 18-ին՝ բանակի օրվան նվիրված ռազմական շքերթի ժամանակ։

Նրա խոսքով՝ ամենափոքր շարժն անգամ չի վրիպի Իրանի հետախուզության, անվտանգության ուժերի և բանակի ուշադրությունից։

Ռաիսին նշել է, որ Իրանի ժողովրդի դեմ ամենափոքր քայլի դեպքում իրենց զինուժի թիրախը լինելու է «սիոնիստական կազմավորման կենտրոնը»։

Ամենաթարմ