ԱՄՆ-ն պետք է անհապաղ լքի Մերձավոր Արևելքը: Այս մասին հայտարարել է Իրանի ՌԾՈՒ հրամանատար, կոնտր-ծովակալ Հոսեյն Խանզադին: Խանզադին նշել է, որ Պարսից ծոց ավիակիր ուղարկելու մասին լուրերով ԱՄՆ-ը փորձում է մեծացնել պատերազմի հավանականությունը:
Նա նաև հավելել է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ներկայությունը «մոտեցել է ավարտին»: