fbpx
Աշխարհ

Իրանում ընտրություններն ավարտվել են գիշերը ժամը 2-ին

Իրանում երեկ՝ հունիսի 18-ին մեկնարկած նախագահական նախագահական ընտրություններն ավարտվել են ուշ գիշերը, երբ արդեն օրը փոխվել էր։

Հարևան երկրում ընտրությունները մեկնարկել էին 07:00-ին և ավարտվել միայն 02:00-ին, քանի որ քաղաքացիները հոսքը ընտրական տեղամասեր չէր դադարում։ Ընտրությունների ավարտի համար նախատեսված ժամը 00:00-ն էր։

Ընտրությունների արդյունքները, հավանաբար, հայտնի կդառնան այսօր։

Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում են 4 թեկնածուներ՝ Գերագույն դատարանի նախագահ Իբրահիմ Ռայիսին, Նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային, Խորհրդարանի փոխնախագահ Ամիր Հոսեյն Կազիզադե Հաշեմին և Իրանի կենտրոնական բանկի նախկին նախագահ Աբդոլնասեր Հեմաթին։

Նշենք հավելյալ, որ ընտրությունների ֆավորիտը Ռայիսին է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ