Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին հայտարարել է, որ Թեհրանը նախատեսում է երկրում Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-րդ տարեդարձի առթիվ տիեզերք արձակել ևս մեկ արբանյակ, երկրորդը՝ ավելի վաղ ազդարարված երկուսից, հայտնել է IRNA գործակալությունը:
Նախարարը նշել է, որ արբանյակը ծրագրվում է տիեզերք հասցնել իրանական «Սաֆիր» («Դեսպան») կրող-հրթիռի օգնությամբ: Խաթամին ընդգծել է, որ Իրանը մշտապես բարելավում է իր հնարավորություններն այդ ոլորտում:
Հայտնում է aysor.am-ը։