Քաղաքականություն

Իրանում ՀՀ դեսպանության դիվանագետը հանդիպել է էներգետիկայի նախարարի գլխավոր խորհրդականի հետ

Իրանում ՀՀ դեսպանությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանության դիվանագետ Ռուդիկ Յարալյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարարի գլխավոր խորհրդական Մոհամադ Ալի Ֆարահնաքիանի հետ:

«Համաձայն ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի և ԻԻՀ էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի միջև փոխադարձ պայմանավորվածության՝ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության դիվանագետ Ռուդիկ Յարալյանը հանդիպեց ԻԻՀ էներգետիկայի նախարարի գլխավոր խորհրդական Մոհամադ Ալի Ֆարահնաքիանի հետ:

Զրուցակիցները քննարկեցին երկու երկրների միջև էներգետիկայի և տնտեսության այլ ոլորտներին վերաբերող, ինչպես նաև Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման խնդիրները»- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/armembiran/posts/4168395016518929

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ