fbpx
Աշխարհ

Իրանում կորոնավիրուսի վարակման 13 նոր դեպք է գրանցվել

Իրանի առողջապահության նախարարությունը երկրի տարածքում կորոնավիրուսով վարակման 13 նոր դեպք է գրանցել. վարակվածներից երկուսը մահացել են: Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանփուրին:

«Այսօրվա ստուգումների արդյունքում կորոնավիրուսով վարակման 13 նոր դեպք է գրանցվել, նոր վարակվածներից երկուսը, ցավոք, մահացել են»,-հայտարարել է Ջահանփուրը:

Այսպիսով՝ վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 18-ի:

Նրա խոսքով՝ նոր հիվանդների մեծ մասը կա՛մ Ղոմ քաղաքի բնակիչներ են (շիա մահմեդականների ուխտագնացության քաղաքներից մեկը, ուր այցելում են նաև այլ երկրներից), կամ վերջին շրջանում գտնվել են այդ քաղաքում: Այսպիսով՝ վարակման 13 դեպքերից 7-ը գրանցվել են Ղոմում: Վիրուսը հասել է նաև մայրաքաղաք. Թեհրանում գրանցվել է 4 դեպք, ևս երկուսը՝ Գիլյան նահանգում:

Ավելի վաղ Ղոմի բժշկական գիտությունների համալսարանի ղեկավար Մոհամադ Ռեզա Ղադիրը գործակալությանը տեղեկացրել էր, որ Իրանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը ծայրահեղ չէ և անհանգստության կարիք չկա:

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 20-ին, Իրանում կորոնավիրուսով վարակված 2 քաղաքացի է մահացել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ