fbpx
Զինված Ուժեր

Ռուբեն Ռուբինյանը՝ Սիրիա մեկնած խմբի մասին

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը չի կարծում, որ տեղին են այն քննադատությունները, թե Սիրիա ուղարկված մասնագետների խումբը անօրինական է ուղարկվել՝ առանց որևէ իրավական հիմքի:

«Պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրության մեջ հստակ նշել է այն իրավական հիմքերը, որոնց հիման վրա մասնագետների խումբն ուղարկվել է Սիրիա:

Խնդիրը հետևյալն է՝ հնչում են հայտարարություններ, որ մասնագետների խումբը Սիրիա ուղարկելու համար պետք է լինի պայմանագիր, ՊՆ-ն իր հայտարարության մեջ նշում է, որ հիմքը 2001 թվականին կնված համաձայնագիրն է»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Ինչ վերաբերում է կառավարության ծրագրի արտաքին հատվածին ԱԳ նախկին փոխնախարարը նկատեց՝

ընդհանուր առմամբ դրական է վերաբերվում կառավարության արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածին:

«Ինչպես  բազմիցս հայտարարել ենք արտաքին քաղաքական վեկտորներում շեշտակի փոփոխություններ չկան, ինչը ամենևին չի նշանակում, որ գործող ուղղությունների շրջանակում տեղ չկա շտկելու և չպետք է բարձրաձայնվեն այն խնդիրները, որոնք հուզում են մեզ»,-ասաց նա:

Ռուբինյանը չհամաձայնեց այն քննադատություններին, որ արտաքին քաղաքականությունը ըստ կառավարության ծրագրի բազմավեկտոր չէ. «Եթե նայեք ծրագիրը հստակ կերևա, որ կան մի շարք ուղղություններ, որոնք առաջնահերթություն են»,-ասաց նա:

Աղբյուր՝ https://hetq.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ