Իրանը չի կարող ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարել այն պայմաններում, երբ Վաշինգտոնի կողմից պատերազմ և տնտեսական ճնշում է պարտադրվում: Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, օգոստոսի 29-ին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Կուալա Լումպուրում լրագրողների հետ զրույցի ժամանակ։
«Մեզ համար հնարավոր չէ Վաշինգտոնի հետ շփման մեջ մտնել, քանի դեռ նա չի դադարեցրել պատերազմ պարտադրելը և Իրանի ժողովրդի դեմ տնտեսական ահաբեկչությանը մասնակցելը»,-ասել է Զարիֆը:
Նա հավելել է, որ միջուկային գործարքին ԱՄՆ-ի վերադարձը տոմս է բանակցությունների համար:
Օգոստոսի 28-ից Զարիֆը պաշտոնական այցով Մալայզիայում է, որտեղ նա հույս ունի այս երկրի քաղաքական գործիչների հետ քննարկել տարածաշրջանային անվտանգության, երկկողմ հարաբերությունների հարցերը, ինչպես նաև միջուկային գործարքի պահպանման խնդիրը: