Իրանը պաշտոնական բողոք է հղել ՄԱԿ Անվտանգության խորհուրդ Իրանի օդային տարածք ամերիկյան դրոնի ներխուժման կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է Tasnim-ը։
«Իրանի արտաքին գործերի նախարարությունը բողոք է հղել ՄԱԿ Անվտանգության խորհուրդ և կազմակերպության նախագահին (Մանսուր ալ Օթայբիին) այն բանից հետո, երբ ԱՄՆ անօդաչու սարքը խախտել է Իրանի օդային տարածքը և խփվել։ Նախարարությունը բողոք է ներկայացրել ՄԱԿ Կանոնադրության 51-րդ հոդվածով»,- գործակալությունը մեջբերել է Իրանի իրավական ու միջազգային հարցերով փոխարտգործնախարար Գոլամ Հոսեյն Դեհկանիի խոսքերը։
«Բողոքում նշվում է, որ Իրանն իրավունք ունի պաշտպանելու իր ծովային սահմանները և դիմակայելու ցանկացած խախտման նման գործողությունների կրկնվելու դեպքում։ Ամերիկյան կողմը հայտարարում է, որ դրոնը չի ներխուժել Իրանի օդային տարածք։ Միևնույն ժամանակ, նրանք չեն կարող հաստատել նման հայտարարությունը, որովհետև այն խփվել է Իրանի տարածքում»,- ավելացրել է նա Press TV-ի հարցազրույցում։
Հունիսի 20-ին իրանական զինված ուժերը խփել են ամերիկյան ВМС RQ-4 անօդաչու հետախուզական թռչող սարք, ինչից հետո ԱՄՆ-ը, համաձայն նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների, ռազմական գործողություն է պատրաստել, որով նախատեսվում էր կետային հարվածներ հասցնել երեք օբյեկտների Իրանի տարածքում։ ԱՄՆ նախագահի ներկայացրած տեղեկության համաձայն՝ գործողությունն սկսելուց 10 րոպե առաջ նա հրամայել է չիրականացնել այն։