Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել է, որ Թեհրանը չի ձգտում միջուկային զենք ունենալ, քանի որ դա արգելված է երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հրամանագրով:
Արտգործնախարարը մեղադրել է այսպես կոչված «B թիմին», որի մեջ մտնում են ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը, սաուդյան թագաժառանգ Բին Սալմանը, Արաբական Միացյալ Էմիրությունների արքայազն Բին Զայիդը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Զարիֆը պնդում է, որ այս թիմի նախաձեռնած «տնտեսական ահաբեկչությունը» վնասում է Իրանի ժողովրդին և տարածաշրջանում լարվածություն է ստեղծում»:
Զարիֆը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտադրությունները պետք է գնահատել նրա գործողություններով, այլ ոչ թե խոսքով: