Իրանը պատրաստ է ավելացնել Թուրքիայի հետ երկկողմ առևտրի ծավալները»,-ասել է Իրանի ԱԳ նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է Mehr-ը։
Նրա խոսքով՝ Իրանը պատրաստ է ընդլայնել Թուրքիայի հետ երկկողմ առևտրի ծավալները, ինչպես նաև բանկային, էներգետիկ և զբոսաշրջային հարաբերությունները։
Նախարարները, որոնք հանդիպել են Սպահանում ուրբաթ առավոտյան, քննարկել են նաև տարածաշրջանային ու միջազգային հարցեր, մասնավորապես՝ կապված Սիրիայի և Եմենի հետ՝ ի հավելումն Պարսից ծոցի վերջին իրադարձությունների։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավիի խոսքով՝ երկու երկրների արտգործնախարարների միջև բանակցություններից և խորհրդակցություններից հետո պետք է ստորագրվեր փաստաթուղթ քաղաքական համագործակցության մասին։