Իրանը ներկայում ունի 800 կիլոգրամ հարստացված ուրան, և յուրաքանչյուր ամիս դրա պաշարները կավելանան մոտավորապես 200 կիլոգրամով: Այս մասին հայտարարել է հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին։
Իրանական միջուկային խնդրի կարգավորման Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով Իրանին թույլատրվում էր ունենալ 300 կիլոգրամ ցածրհարստացված ուրան, իսկ ավելացուկները նա պարտավոր էր ուղարկել արտասահման:
Հարցին՝ որոշել է արդյոք Իրանը ուրանի հարստացման մակարդակը բարձրացնել մինչև 20 տոկոս, Սալեհին պատասխանել է, որ իր կազմակերպությունը դա անելու դժվարություն չունի, եթե ստանա համապատասխան ցուցում:
«Բայց ես չեմ կարող ասել՝ ընդունվել է նման որոշում, թե ոչ: Այդ որոշումը պետք է ընդունեն երկրի ղեկավարները, նախագահը»,-նշել է կազմակերպության ղեկավարը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: