Աշխարհ

Իրանը մտադիր է կուտակել օգտագործված ուրանը

Իրանի հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել է, որ Թեհրանը նպատակ ունի կուտակել օգտագործված ուրանը։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։

Ինչպես նշվում է, ընդունված որոշմամբ հանրապետությունը հրաժարվում է միջուկային գործարքի շրջանակներում հանձն առած պարտավորությունների մի մասից։ Բացի դրանից՝ Իրանը մտադիր է ուրանի հարստացման համար 20 ցենտրիֆուգ գործի դնել՝ միջուկային պայմանագրով նախատեսված 10-ի փոխարեն։

Կազմակերպության ներկայացուցչի խոսքերով՝ երկիրն արդեն այսօր կարող է դուրս գալ ուրանի հարստացման սահմաններից ավելի քան 20%-ով։

«Եվրոպացիները պետք է իմանան, որ շատ ժամանակ չի մնացել»,-հայտարարել է Քամալվանդին՝ հղում անելով 2015 թվականի միջուկային գործարքին։ Նա հավելել է, որ Իրանը ՄԱԿ-ի տեսուչներին առաջվա պես հասանելիություն կապահովի երկրի միջուկային օբյեկտների նկատմամբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ