Իրանը մայիսի 15-ից պաշտոնապես դադարեցնում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակում իր պարտավորությունների մի մասի կատարումը: Այդ մասին հայտնել է ISNA գործակալությունը՝ հղում անելով երկրի Ատոմային Էներգետիկայի գործակալության ներկայացուցչին:
Ըստ աղբյուրի՝ որոշումն ընդունվել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից:
«Մի քանի օրվա ընթացքում հասարակությանը կհաղորդվի ձեռնարկված քայլերի մասին, նաև մենք կհայտարարենք Արաքսի և Նաթանզի օբյեկտներ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքի թույլտվության պլանների մասին»,- նասել է ներկայացուցիչը:
Աղբյուրը նաև նշել է, որ Թեհրանը, ինչպես որ նախազգուշացնում էր ավելի վաղ, կարող է վերսկսել ուրանի հարստացման աշխատանքները և դադարեցնել Արաքում ծանր ջրով աշխատող ռեակտորի արդիականացումը, եթե գործարքի մասնակիցները 60 օրվա ընթացքում չկատարեն համաձայնագրի պահանջները:
