Իրանի բարձրագույն ղեկավարի խորհրդական Ալ Աքբար Վելայաթին հայտարարել է, որ հուլիսի 7-ից Իրանը մտադիր է բարձրացնել ուրանի հարստացման աստիճանը 5 տոկոսի: Նրա խոսքերն է փոխանցում Fars Լրատվական գործակալությունը:
Վելայաթիի խոսքով՝ այդ քայլը համապատասխանում է խաղաղ միջուկային էներգետիկայի զարգացման շահերին։ «Մենք հետապնդում ենք բացարձակապես խաղաղ նպատակ, քանի որ մեր տնտեսությունն ու արդյունաբերությունն էլեկտաէներգիայի կարիք ունեն»,-ասել է նա: